Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ի թիվս միջազգային եւ տարածաշրջանային հարցերի՝ զրուցակիցներն տեսակետներ փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերության կարգավորման հեռանկարների վերաբերյալ:
Միշելը Twitter-ի իր էջում գրել է, որ հակամարտող կողմերի միջեւ անհրաժեշտ է վստահության ամրապնդում եւ երկխոսություն:
Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:
«Քննարկվել է իրադրությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Շառլ Միշելի խնդրանքով Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է 2020-ի նոյեմբերի 9-ի եւ 2021-ի հունվարի 11-ի եռակողմ համաձայնությունների կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: