Եվրամիությունը Հայաստանը հանել է համաճարակաբանական տեսանկյունից ապահով երկրների ցանկից:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ԵՄ դեսպանների հավաքի ընթացքում հաստատված հանձնարարականով՝ Հայաստանի քաղաքացիների՝ տվյալ երկրի տարածք մուտքն արգելելու կամ թույլատրելու մասին որոշումը ԵՄ յուրաքանչյուր պետություն ինքնուրույն պետք է ընդունի։ Որոշման մասին ԵՄ-ն պաշտոնապես կհայտարարի շաբաթավերջին։
ԵՄ խորհուրդը Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը չեղարկելու մասին որոշումն ընդունել էր 2021-ի հունիսի 30-ին: Այն ժամանակ եւս Հայաստանի հետ սահմանների բացման վերջնական որոշումը վերապահվել էր ԵՄ անդամ պետություններին։