Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, թե Լաչինում զորավարժությունների անցկացումը «Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է»:
Հակադարձելով Հայաստանի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը՝ Աբդուլաեւան ասել է, թե Ադրբեջանն իր տարածքում բազմաթիվ զորավարժություններ է անցկացնում, այդ թվում՝ գործընկեր պետությունների հետ։ Նա պնդել է, թե Լաչինում մեկնարկած ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական զորավարժությունները եւս մեկ նմանատիպ քայլ են եւ նպատակ ունեն նպաստելու տարածաշրջանային կայունության ապահովմանը:
Պաշտոնական Երեւանը քննադատել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանների մոտ՝ Լաչինի շրջանում անցկացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները՝ դա լարվածության թուլացմանը վնասող գործողություն գնահատելով։