ԱՄՆ պետքարտուղարությունում տեղի են ունեցել կադրային կարեւոր փոփոխություններ: Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների եւ Հարավային Եվրոպայի, այդ թվում՝ Թուրքիայի, Հունաստանի եւ Կիպրոսի քաղաքականության համար պատասխանատվություն է ստանձնել Էրիկա Օլսոնը: Նա մինչեւ այժմ զբաղվում էր Հյուսիսային Եվրոպայի, Բալթյան երկրների եւ Արկտիկայի հարցերով:
Նախկինում պետդեպի՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խնդիրներով պատասխանատուն փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթն էր, որը նաեւ կարգավորել է ամերիկյան քաղաքականությունը Ուկրաինայում, Բելառուսում եւ Մոլդովայիում։