ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 8-ի նիստում ընդունած որոշմամբ՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը միացվել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին:
Կամերային երաժշտական թատրոնի շենքը կտրամադրվի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին, որը, ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ 15 տարի փորձեր է իրականացնում տարբեր հարթակներում:
Երկու թատրոնի ներկայացուցիչները չեն ողջունել թատրոնների միավորման գաղափարը: