ՌԴ ՊՆ-ից հայտնել են, որ ռուս խաղաղապահները Արցախի Մարտունու շրջանում ավելի քան 180 հա տարածք են մաքրել:
Ըստ ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Խարիտոնովի՝ ականազերծման խումբն ավարտել է Կոլխոզաշեն գյուղին հարող տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից։ Ընդհանուր առմամբ ավելի քան 20 հեկտար տարածք է մաքրվել, հայտնաբերվել է 12 պայթյունավտանգ առարկա։
2,5 ամսում մաքրվել եւ ականազերծվել է Մաճկալաշեն, Հերհան, Հերհեր, Կոլխոզաշեն գյուղերի ավելի քան 180 հեկտար տարածք։ Ականազերծված համայնքները կողմերի սահմանազատման գծի մոտ են:
Խարիտոնովը նշել է, որ Մարտունու շրջանում ընդհանուր առմամբ մաքրվել է 183 հա տարածք, հայտնաբերվել է 139 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել զորավարժարան՝ հետագայում դրանք ոչնչացնելու համար։