Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։
Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են ֆաշիստական գաղափարախոսությամբ կենտրոնները, որոնք երկիրը ցանկանում են տանել դեպի բռնապետություն։
«Թուրքիայում, անշուշտ, դեռ կա խորհրդարան, սակայն գիտենք, թե որքան պատգամավոր է ձերբակալվում, որքան քաղաքապետ է պաշտոնանկ արվում եւ բանտարկվում։ Այսպես ասեմ․ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապրահով կամ էլ առվազն կա դրա սպառնալիքը»,- ընդգծել է Վիսլերը։