ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից ջրի տարաներ են տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ Տարաները նախատեսված են դպրոցների ու մանկապարտեզների համար։ Հատուկ բեռը կփոխանցվի հեռավոր շրջանների՝ սահմանագծման գծի մոտ գտնվող դպրոցներին ու մանկապարտեզներին:
Լեռնային Ղարաբաղի շրջաններում ջրամատակարարման ընդհատումների պատճառով ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը որոշել է օգնություն ցուցաբերել տարածաշրջանի բնակչությանը: Երկու շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորախմբի մարդասիրական կենտրոնի զինծառայողներն ավելի քան 30 երթ են իրականացրել ու ավելի քան 200 տոննա խմելու ջուր տեղափոխել Ստեփանակերտի մեկուկես հազար բնակիչների:
Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ խաղաղապահների աջակցությամբ նաեւ ջրատար հոր է գործարկվել, որը խմելու ջրով կապահովի ավելի քան 2 հազար մարդու: