Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը սեպտեմբերի 12-20-ը կանցկացնեն հատուկ նշանակության ուժերի՝ «Երեք եղբայր-2021» կարգախոսով համատեղ զորավարժությունները։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակը մարտական գործողությունների ընթացքում հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության կատարելագործումն է, խաղաղ եւ պատերազմական գործողություններին նախապատրաստվելը, գիտելիքի եւ փորձի փոխանակումը:
«Երեք եղբայր-2021» միջազգային զորավարժությունները կմեկնարկեն Բաքվում։