Ռուսաստանի անվտանգության համադաշնային ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը մտահոգություն ունի, որ Արեւմուտքը պատրաստվում է խափանել հրադադարի մասին համաձայնագիրը. այդ մասին հայտնում է ԱՀԾ մամուլի բյուրոն։
Նարիշկինի կարծիքով՝ արևմտյան որոշ երկրներ տարբեր միջոցներով հայ եւ ադրբեջանցի ազգայնականներին հրահրում են վարկաբեկել եւ խախտել հրադադարի մասին համաձայնագիրը։
«Նրանք փորձում են համոզել հայերին, որ խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում պարտություն է Երևանի համար: Ասպարեզ է նետվում է «պատերազմ մինչև հաղթական ավարտ» գաղափարը: Իսկ ադրբեջանցիներին ասում են, թե Կրեմլը «գողացավ իրենց հաղթանակը», երբ ադրբեջանական բանակն ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա էր Ստեփանակերտից». ասել է ԱՀԾ տնօրեն Նարիշկինը: