Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Ռուանում հայտարարել է 2022-ի ապրիլին Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին մասնակցելու մտադրության մասին:
2014-ից ի վեր քաղաքը ղեկավարող Սոցիալիստական կուսակցության (Parti socialiste) անդամ Իդալգոն նման կարեւոր հայտարարության համար ընտրել է Ռուան քաղաքը, քանի որ Ռուանի քաղաքապետ Նիկոլաս Մայեր-Ռոսինյոլը իր կուսակիցն է։
62-ամյա Իդալգոն Ֆրանսիայի մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած առաջին կինն է։ Մինչ այդ` 2001–2014թթ. նա Փարիզի քաղաքապետ Բերտրան Դելանոեի տեղակալն էր: