Ասիական զարգացման բանկի մամուլի ծառայությունից հայտնել են, որ բանկը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 35 միլիոն դոլարի վարկ է տրամադրել բաշխիչ ցանցերի արդիականացման համար, մասնավորապես՝ հանրապետության մարզերում։
Գումարից 20 միլիոնը կհատկացվի որպես վարկ բանկի, եւս 15 միլիոն դոլարը` ԱԶԲ-ի՝ Ասիայի մասնավոր հատվածի ենթակառուցվածքի առաջատար հիմնադրամի կողմից։
Բանկի ներկայացուցիչ Շանտանու Չակրաբորտին հայտարարել է, որ էներգետիկ արդյունավետությունն ու անվտանգությունը հիմնված են ենթակառուցվածքներում արված մեծ ներդրումների վրա։ ԱԶԲ–ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու համար` երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելով մասնավոր հատվածին:
ՀԷՑ–ի ներդրումային ծրագիրը մեկնարկել է 2016-ին եւ ավարտվել 2020–ին։ Այն ժամանակ բանկը 80 միլիոն դոլար էր հատկացրել։
Երկրորդ փուլը նախատեսում է բաշխիչ ցանցերի, սարքավորումների արդիականացում, մալուխների վերականգնում, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի հստակ հաշվառում եւ կորուստների հստակ որոշում։
ՀԷՑ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի 7,5 հազար աշխատկցով առուվաճառքի միակ մենաշնորհային ընկերությունն է։ Ընկերության սեփականատերերն են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն եւ Liormand Holdings Limited-ը։