Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է պաշտոնական այցով Անկարայում գտնվող Ադրբեջանի նորանշանակ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիեւին: Աքարը հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին շարունակելու է աջակցել «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով:
Քերիմ Վելիեւը Անկարայում հանդիպել է նաեւ Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ գեներալ Յաշար Գյուլերին: Կողմերը քննարկել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական, ինժեներական եւ այլ ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:
Սա Վելիեւի առաջին արտասահմանյան այցն է՝ այդ պաշտոնին նշանակվելուց հետո։ Այցին նաեւ նաեւ խորհրդանշական բնույթ է վերագրվում:
Ադրբեջանական ռազմական պատվիրակությունը այցի ընթացքում առանձին հանդիպումներ կունենալու Թուրքիայի ռազմական մի շարք այլ կառույցների ղեկավարների հետ։