Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Հադրութի շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է եւս 2 հայ զինծառայողի աճյուն։
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն ընթացել են փրկարարական մեկ ջոկատով։ Աճյունների ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո` Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչեւ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1665 աճյուն, որոնց թվում նաեւ քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։