Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդում է, որ համաձայն հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության՝ Մարտակերտի շրջանում ներառնված Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ։
Հիշյալ բնակավայրերը, ինչպես նաև Ակնան (Աղդամ), ըստ ադրբեջանական կողմի, գտնվում են Աղդամի շրջանում: Այս օրերին պետական միջամտությամբ միջոցներ են ձեռնարկվում նշված գյուղերի ավելի քան 2000 բնակչի գույքի տեղափոխման, կեցության ժամանակավոր վայրերի ու այլ միջոցների ապահովման ուղղությամբ։