Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին՝ հիշեցնելով ոչ կասպիական պետությունների զորքերի ներկայության կոնվենցիայի արգելքի մասին:
Իրանի դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, պատասխանելով զորավարժությունների մասին լրագրողների հարցին, հայտարարել է, որ «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիան հստակ պատասխան է տալիս ստեղծված իրավիճակին:
Կասպյան ավազանի բոլոր հինգ երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը պայմանավորվել են, որ այլ պետությունների ռազմական ներկայությունն անօրինական է։ Խաթիբզադեն նշել է, որ հարցը քննարկվում է երկրի ԱԳՆ-ում։
Բաքուն եւ Անկարան սեպտեմբերի սկզբին Կասպից ծովում զորավարժություններ են անցկացրել հարձակման եւ պաշտպանության գծով։ Թուրքական եւ ադրբեջանական բանակների ծովային հետեւակի ստորաբաժանումների համատեղ զորավարժությունները Կասպից ծովի ավազանում ավարտվեցին կիրակի՝ սեպտեմբերի 12-ին: