ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 18-ին Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է Արցախյան պատերազմին մասնակցած և մինչ այս պահը գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքների անդամների հետ։ Զինծառայողների հարազատներին նա վստահեցրել է, որ ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են եւ Զինված ուժերի ներկայացուցիչները համապատասխան կառույցների հետ համատեղ իրականացնում են տվյալների հավաքագրման աշխատանքներ։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության օժանդակությամբ որոնողական աշխատանքներին ակտիվ ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներ: Ըստ Տոնոյանի՝ որոշ հատվածներում աշխատանքներն ավարտված են, և որոնողական խմբերը շարունակում են իրականացնել իրենց առաքելությունը նոր տարածքներում։