Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյսուսը հայտարարել է, որ աշխարհում ներկայում կորոնավիրուսի դեմ օգտագործվել է 5,7 միլիարդ չափաքանակ պատվաստանյութ, ընդ որում՝ Աֆրիկային բաժին է ընկել պատվաստանյութի այդքան ահռելի քանակի միայն 2 տոկոսը:
Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ արդյունքում աֆրիկյան երկրների բնակիչները դեռեւս ենթարկվում են վիրուսով վարակվելու մահացու ռիսկի, մինչդեռ աշխարհի բազմաթիվ երկրների պատվաստված քաղաքացիներ հիանալիորեն պաշտպանված են:
Թեդրոս Հեբրեյսուսն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ միայն երկու աֆրիկյան պետություններ են հասել բնակչության 40 տոկոսի պատվաստման, ինչը բոլոր տարածաշրջաններից ամենացածր ցուցանիշն է: Ըստ նրա՝ դա տեղի է ունեցել ոչ թե այն պատճառով, որ աֆրիկյան երկրները պատվաստանյութերի կիրառման հնարավորություն կամ փորձ չունեն, այլ այն պատճառով, որ նրանք դուրս են թողնվել մնացած աշխարհից: