ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսին:
Քննարկվել են Արցախում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակին եւ զինված ուժերի բարեփոխումներին առնչվող հարցեր: Կողմերը հաստատել են հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Ընդգծվել է ընթացիկ ծրագրերի շարունակականության եւ փոխշահավետ նոր ուղղությունների նախաձեռնության անհրաժեշտությունը:
ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ ռազմական կցորդը երեկ ԱՄՆ նորանշանակ փոխդեսպանի հետ այցելել է Սյունիք: Առաջին աշխատանքային այցը նրանք սկսել են Սյունիքից: