Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ միջպետական ճանապարհներն անցանելի են:
Երթևեկությունը թույլատրվում է ե՛ւ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ, ե՛ւ Գորիս-Բերձոր-Շուշի ավտոճանապարհներով։ Շուշի-Ստեփանակերտ հատվածի անվտանգությունն ապահովում է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Այս ճանապարհով երթեւեկել կարող է միայն քաղաքացիական բնակչությունը։ Համազգեստով կամ զինյալ անձանց տեղաշարժն արգելված է։
ԱՀ ԱԻՊԾ-ն նածազգուշացնում է, որ Սոթքի ոլորաններում մշուշի պատճառով տեսանելիությունը թույլ է: Առանձին հատվածներում անձրևախառն ձյուն է տեղում: