Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը թուրք-ադրբեջանական TurAz Şahini-2021 թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժությունների միջոցառման իր ելույթում սխալներ չգործելու կոչ է արել Հայաստանին։
«Խաղաղության եւ կայունության հասնելու համար կարեւոր նշանակություն ունի, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Հայաստանին ձեռք են մեկնել` առաջարկելով համաձայնություն կնքել։ Ցավոք, պատասխանն այնքան էլ դրական չէր։ Մեր նպատակը խաղաղության ու անվտանգության մեջ ապրելն է։ Ցանկանում ենք, որ Հայաստանը պահպանի հրադադարը, որեւէ սխալ չգործի: Կարեւոր ենք համարում, որ հրադադարը կայուն լինի, եւ տարածաշրջանում կայունություն ապահովվի»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։
Հուլուսի Աքարի հրավերով TurAz Şahini-2021 զորավարժություններին հետեւելու նպատակով Թուրքիայում է նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։