ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում անցկացրել են հնարավոր խախտումների կանխարգելման եւ 27 դիտակետերում անվտանգության ապահովման համալիր վարժանք:
Մարզման ընթացքում անձնակազմը մշակել է սադրիչ գործողությունների կանխարգելման, դիտակետի վրա հարձակման հետ մղման խնդիրները: Պաշտպանությունն ուժեղացնելու համար գործի են դրվել ԲՏՌ-82Ա զրահամեքենաների հերթապահ ստորաբաժանումները:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր դիտակետերը կահավորված են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից եւ բեկորներից պաշտպանելու, ինչպես նաեւ հարակից տարածքում շրջանաձեւ հսկողություն իրականացնելու համար: