Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը մինչեւ 2023-ի հունիս կորոնավիրուսի դեմ ավելի քան 200 միլիոն չափաքանակ պատվաստանյութ կնվիրաբերի ցածր եկամուտ ունեցող երկրներին։
Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Եվրամիության ամենահրատապ առաջանահերթությունը համընդհանուր պատվաստման արագացումն է։
Եվրամիությանը մտահոգում են նաեւ ԵՄ անդամ երկրներում պատվաստումների մակարդակի տատանումները, թեեւ եվրոպական 27 երկրների չափահաս բնակչության 70 տոկոսն օգոստոսի վերջին արդեն ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Ուրսուլա ֆոն դեր Լայենը նշել է, որ ԵՄ անդամ 19 երկրներն իրենց տնտեսությունը նախահամաճարակային մակարդակի կբերեն այս տարի, իսկ մյուսները՝ հաջորդ տարի: