Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում որոնողական աշխատանքների ընթացքում այսօր Հայտնաբերվել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն իրականացվել են փրկարարական մեկ ջոկատով։
Զինադադարից հետո` Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներում իրականացված որոնումների ընթացքում փրկարարական ջոկատները մինչեւ օրս հայտնաբերել եւ տարհանել են 1668 աճյուն։
Որոնումների առաջիկա ուղղությունների եւ արդյունքների մասին Արցածի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։