Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ ԱՄՆ Նևադա նահանգի Քլարքի մարզի հանձնակատարների խորհուրդը հռչակագիր է ընդունել, որով ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, ազգային ինքնորոշման և ազատության իրավունքը։
Փաստաթուղթը հեղինակել են Քլարքի մարզի հանձնակատարներ Մայքլ Նեֆթը եւ Ջասթին Ջոնսը։ Խորհրդի նիստին մասնակցել են Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանը եւ ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Քլարքը Նեւադայի ամենամեծ շրջանն է, որտեղ կենտրոնացած է նահանգի բնակչության կեսից ավելին, իսկ հայերի թիվը մոտ քսան հազար է։