Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որի համաձայն գերի ընկած զինծառայողի պաշտոնային դրույքաչափը պահպանվելու է: Նախագիծն ընդունվեց 71 ձայնով։ Այն կքննարկվի նաեւ երկրորդ ընթերցմամբ:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը նշեց, որ ՊՆ-ն կողմ է նախագծին, եւ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ տարածվելով 2020-ի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: