ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, շվեդ խորհրդարանական Մարգարետա Սեդերֆելտը ԵԱՀԿ Մշտական խորհրդին իր առաջին ուղերձում անդրադարձել է նաեւ Արցախին:
«Թեեւ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հրադադար է հաստատվել, այնուհանդերձ, շատ ավելին պետք է արվի որպեսզի երաշխավորվի տեւական խաղաղություն` խաղաղ բնակիչների տառապանքները թեթեւացնելու համար»,- ընդգծել է Սեդերֆելտը:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը շեշտել է, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը պատրաստ է խրախուսելու միջխորհրդարանական երկխոսությունը՝ խաղաղ գործընթացին աջակցելու համար։