Արցախի պաշտպանության բանակից հայտնել են, որ սեպտեմբերի 17-ին՝ 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արեւմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետեւանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը:
Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: