Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ սահմանազատման-սահմանագծման հաշվով ռուսաստանյան առաջարկները փոխանցված են Բաքվին եւ Երեւանին, ռուսական կողմը սպասում է Ադրբեջանի եւ Հայաստանի շուտափույթ պատասխանին։
«Զուգահեռաբար շարունակելու ենք Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համատեղ ջանքերը՝ տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ուղղությամբ՝ բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների իրագործման շրջանակում»,- ընդգծել է Զախարովան։
Պաշտոնական Երեւանը եւ Բաքուն դեռ չեն արձագանքել Զախարովայի հայտարարությանը: