ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը հրապարակել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի վերաբերյալ վերջին մեկ օրվա տվյալները:
Սեպտեմբերի 17-ի՝ 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252082 դեպք, որոնցից 235030-ը` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 հիվանդ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1639000 թեստավորում:
Երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Երեկվա դրությամբ կա 614 առողջացած, 26 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հիվանդն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1185 է: