Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունն անհրաժեշտ է համարում վերսկսել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի վերաբերյալ քաղաքական բանակցությունները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության ձևաչափով:
ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում նաեւ հետեւել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնության կատարմանը եւ կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ հեռացնել օտարերկրյա գրոհայիններին: