ԱՄՆ կոնգրեսականները 2022-ի բյուջեի վերաբերյալ ԱՄՆ պաշտպանության նախարարությանն են ներկայացրել առաջարկների ութ նախագիծ, որոնք նախատեսում են նաեւ պատժամիջոցներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ:
52-րդ նախագծով պահանջվում է կասեցնել ռազմական ոլորտում ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ֆինանսավորումը, 122-րդով՝ կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության նախագծերից մի քանիսը։
90-րդ նախագծով պահանջվում է դադարեցնել Ադրբեջանի անվտանգության ոլորտի աջակցության համար նախատեսված ֆինանսավորումը, 560-րդ նախագծով պահանջվում է հարկադրել Ադրբեջանին՝ վերադարձնել հայ գերիներին, 408-րդով՝ զեկույց կազմել Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնության վերաբերյալ։
579-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել թուրքական Ülkü Ocakları կազմակերպության ահաբեկչական խմբավորում լինելու հարցը։
586-րդ նախագծով առաջարկվել է ուսումնասիրել Ղարաբաղյան երկրորդ պատերազմում թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի դերը, եւ դրանում Միացյալ Նահանգների՝ զենքի արտահանման վերահսկման օրենքի խախտումների դեպքերը։ Ուսումնասիրության արդյունքը պետք է ներկայացվի զեկույցով, եւ դրանով պայմանավորված՝ հնարավոր է «Բայրաքթարների» դեմ պատժամիջոցներ կիրառվեն։