Ermenihaber գործակալությունը հայտնել է, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցում է ոչ միայն ռազմական եւ քաղաքական հարթակում, այլեւ փորձում է մեծացնել իր դերը ադրբեջանական հասարակության շրջանում:
Ուսումնական տարվան ընդառաջ թուրքական «Կարմիր մահիկ» կազմակերպությունը Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ֆիզուլի (Վարանդա), Աղդամ (Ակնա), եւ Թարթառի շրջանների 9 դպրոցների գրենական պիտույքներ եւ հագուստ է տրամադրել: Ակցիային մասնակցել են թուրք բարերարներ:
«Կարմիր մահիկ» կազմակերպության հիմնադիր խորհրդի անդամ Էրջան Թանը հայտնել է, որ Ադրբեջանում ուսումնական տարին սկսվելու է սեպտեմբերի 22-ից: