«Մենք պետք է վերացնենք հրադադարի ժամանակային սահմանազատումի, Թուրքիայի ներկայության, օտարերկրյա մարտիկների վերադարձի [դուրսբերման], Լեռնային Ղարաբաղի (Արցախի) կարգավիճակի ու փախստականների [վերադարձի] հետ կապված թյուռըմբռնումները». խորհրդարանում ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
Միաժամանակ Ֆիզուլիի շրջանի ճանապարհներին ադրբեջանական արտադրության «Ազերկան» զրահամեքենա վարող Իլհամ Ալիեւը Ղարաբաղի համար բացառել է որեւէ (ինքնավար) կարգավիճակ։
«Ադրբեջանը միասնական մեկ երկիր է». Ադրբեջանի նախագահի խոսքը փոխանցում է Gulf Today պարբերականը։