Բելգիայի հիվանդանոցներից մեկն այսուհետեւ իր բուժառուներին կսկսի «դեղատոմսով» նշանակել թանգարաններ այցելել։
Հիվանդները ստանալու են թանգարանային անվճար տոմսեր՝ որպես լրացուցիչ թերապիա։ Տոմսերը հասանելի կլինեն, եթե հիվանդությունը կապված է քրոնիկ սթրեսի հետ: Բժիշկները համարում են, որ արվեստի գործերը կարող են զգալիորեն բարելավել մարդու առողջական վիճակը:
Բրյուսելյան թանգարաններից հինգը, որոնց թվում՝ ժամանակակից արվեստի եւ նորաձեւության թանգարանները, համաձայնել են ընդունել նման հյուրերի:
Արվեստի միջոցով սթրեսի դեմ պայքարելու գաղափարը ծագել է Կանադայում: Եվրոպայում այդ փորձն առաջինը կիրառվում է Բելգիայում։
«Թանգարանային թերապիան» կտեւի մինչեւ 2022-ը: Եթե նոր բուժումն արդյունավետ լինի, ծրագիրը կընդլայնվի եւ կկիրառվի նաեւ պետության մյուս հիվանդանոցներում: