Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կրակի դադարեցման համաձայնություն կնքեցին։ Թուրքիան ողջունեց զինադադարը՝ որպես մեծ հաղթանակ Ադրբեջանի համար,-գրում է Daily Sabah թուրքական պարբերականը՝ տեղեկացնելով, որ Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների քննության հանձնաժողովը սկսել է ուսումնասիրել Ադրբեջանի կրած վնասներն ու մարդու իրավունքների խախտումները։
Գանջայի, Բարդայի եւ Թարթարի վրա հայկական հարձակումները, որտեղ քաղաքացիական կյանքն ընթանում էր սովորական ռեժիմով, չկար ռազմական հարձակման որեւէ անհրաժեշտություն, համարվում են ռազմական հանցագործություններ,- «Անադոգլու» գործակալությանն ասել է հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուն։
Նա նաեւ քննադատել է միջազգային կազմակերպություններին՝ հայերի հարձակումներին եւ մարդու իրավունքների ոտնահարումներին չարձագանքելու համար: