ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ընտրությունների առաջին օրը մասնակցությունը կազմել է 16,85 տոկոս` ըստ ընտրատեղամասերում կատարվող քվեարկության տվյալների: Էլեկտրոնային քվեարկության տվյալները դեռեւս հաշվարկված չեն։
Ընտրացուցակներում կա 108 միլիոն ռուսաստանցի ընտրող, որոնցից 2 միլիոնը բնակվում է երկրի սահմաններից դուրս։
Ռուսաստանում առաջին անգամ ընտրությունները 1 օրից ավելի կտեւեն՝ սեպտեմբերի 17-19-ը։
Պետական դումայի ընտրությունը կանցկացվի մեկ փուլով՝ խառը ընտրակարգով: Ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն: Որոշ թեկնածուների չի թույլատրվել առաջադրվել՝ համաձայն Ռուսաստանում վերջերս ընդունված օրենքի: Օրենքն արգելում է առաջադրվել ծայրահեղակասն կազմակերպությունների գործունեության հետ առնչություն ունեցող անձանց: Դրանց թվում են Ալեքսեյ Նավալնիի համախոհները:
1993-ից ի վեր առաջին անգամ ընտրություններին ներկա չեն ԵԱՀԿ դիտորդներ: Համավարակով պայմանավորված՝ կառույցին առաջարկվել էր 500 դիտորդի փոխարեն ուղարկել 60 դիտորդի, Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) մերժել է առաջարկը:
ՌԴ Պետդումայի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Մոսկվա են մեկնել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ: