Գերմանիայում՝ Ռոբերտ Կոխի ինստիտուտում (RKI), ամփոփվել են կորոնավիրուսով վարակված գերմանացի զբոսաշրջիկների թվաքանակի մասին տվյալները ըստ երկրների, եւ կազմվել ամենավտանգավոր ուղղությունների ցանկը։
RKI-ի տվյալներով վերջին 4 շաբաթում Գերմանիայում կորոնավիրուսով վարակվել է 87 572 մարդ, որոնցից 26 218-ը որպես վարակի վայր նշել է այլ երկրներ:
Ներկայում վարակման մեծ մասը տեղի է ունենում Բալկանյան երկրներում: Մոտ 5700 հիվանդ է վարակվել Կոսովոյում։ Հիվանդացողները որպես վարակման երկիր առավել հաճախ նշել են նաեւ Թուրքիան. այնտեղ ընդհանուր առմամբ վարակվել է 6 087 հանգստացող: Երրորդ տեղում Խորվաթիան է, որտեղ վարակվել է շուրջ 2500 գերմանացի։ Հակառեյթինգի տասնյակում տեղ են գտել նաեւ Հունաստանը եւ Իտալիան: