ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը եւ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Օնալը հանդիպել են ԱՄՆ-Թուրքիա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շրջանակում։
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ քննարկվել են երկու երկրների հարաբերություններն ուժեղացնելու եւ երկկողմ համագործակցությունը խորացնելու հնարավորությունները` որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ փոխադարձ շահեր ներկայացնող հարցերի լուծման համար։
Հանդիպմանը հաջորդել է պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի եւ թուրքական պատվիրակության՝ տարածաշրջանային հարցերի շուրջ քննարկումը։ Առանձնացվել են մասնավորապես Աֆղանստանի, Սիրիայի եւ Լիբիայի հետ կապված հարցերը։