ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդած տեղեկության համաձայն՝ ՀՀ զինդատախազի գլխավորած պատվիրակությանն Արցախում ընդունել է նախագահ Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի զինդատախազությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Պատվիրակությունը հանդիպել է նաեւ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի զինդատախազի առաջին տեղակալ, գնդապետ Դմիտրի Շուվարկինի եւ Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ: Շոշափվել են Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմին իրավական աջակցության ցուցաբերման, զինծառայողների իրավասությունների եւ պարտականությունների շրջանակներին վերաբերող խնդիրներ: