ՔՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծած Pfizer-ը եւ BioNTech-ը հայտնել են, որ սպասում են համապատասխան մարմինների թույլտվությանը 5-11 տարեկան երեխաների պատվաստման հարցով։
Ըստ պատվաստանյութ արտադրող այս երկու ընկերությունների՝ կլինիկական փորձարկումները վկայում են, որ պատվաստանյութը երեխաների համար անվտանգ է եւ կայուն դիմադրողականություն է ապահովում։
Ընկերությունները նշել են, որ դեղորայքը ներարկվելու է ավելի փոքր չափաբաժնով, քան 12 տարեկանից բարձր երեխաներին։
Pfizer /BioNTech-ը հավելել է, որ մինչեւ տարեվերջ հայտնի կլինեն նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում ուսումնասիրությունների արդյունքները: