ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։
Պեսկովը նշել է, որ կքննարկվեն երկկողմ հարաբերությունները, Սիրիայի եւ տարածաշրջանային այլ հակամարտությունների հարցը։
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ Էրդողանը ՌԴ՝ Սոչի է մեկնելու Սիրիայում՝ Իդլիբում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով։
Էրդողանն իր հերթին հայտարարել է, թե Ռուսաստան այցի ընթացքում Պուտինի հետ կքննարկի C-400 հրթիռային համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հարցը։