Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության Եվրոպական հարեւանության հարցերով նախարար Ուենդի Մորթընը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ:
«Շնորհավորում եմ Հայաստանին Անկախության 30-րդ տարեդարձի առթիվ։ Շատ ուրախ էի փետրվարին Հայաստան այցելելուս համար։ Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել Հայաստանի ժողովրդավարական եւ տնտեսական զարգացմանը»,- թվիթերյան գրառմամբ ընդգծել է Մորթընը: