Նորին Մեծություն Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդը Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
«Անկախության տոնի առթիվ ցանկանում եմ Ձերդ Գերազանցությանը փոխանցել իմ շնորհավորանքները եւ լավագույն բարեմաղթանքներս հղել Հայաստանի ժողովրդին: Լիահույս եմ, որ դժվար տարվանից հետո մենք կարող ենք ակնկալել, որ կհաղթահարենք համաշխարհային առողջապահական մարտահրավերները եւ ապագայում ունենալ ավելի լավ ժամանակներ»,- նշված է թագուհու ուղերձում։