ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ու լիազոր ներկայացուցիչ։
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական ու լիազոր ներկայացուցիչ»,- նշված է ՌԴ նախագահի՝ Ռուսաստանի Դաշնության իրավական տեղեկատվական հարթակում հրապարակված հրամանագրում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-ին ՀԱՊԿ գխավոր վեհաժողովի ընթացքում ՀԱՊԿ 2022 թվականի նախագահությունը փոխանցվեց Հայաստանին: