Ժամանակն Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին չի աշխատում։ Բելառուսի գանձարանը պակասում է, ներդրումները սառեցվում են,-գրում է Deutsche Welle-ի անգլերեն կայքը։
«Ավտորիտար համակարգի փլուզմանն ընդամենը մի քանի քայլ էր մնացել», — ասում է եվրոպական խորհրդի արտաքին հարաբերությունների (ECFR) փորձագետ Պավել Սլունկինը: «Այնուամենայնիվ, իշխանություններին հաջողվեց հաղթահարել հասարակության դժգոհության առաջին ալիքը ու գոյատեւել բռնության, սպառնալիքների եւ աշխատանքից հեռացումների միջոցով»։
Սլունկինը մատնանշել է այն փաստը, որ գործադուլներ անում էին նաեւ այնպիսի արդյունաբերական հսկաների աշխատակիցներ, ինչպիսիք են MTZ (Մինսկի տրակտորների) եւ BelAZ (Բելառուսի ավտոմոբիլային) գործարանները, որոնք նախորդ բոլոր ընտրություններում համարվում էին կառավարության անվիճելի հենակետեր:
«Պետք է չմոռանալ, որ ավելի քան քառորդ դար բելառուսական բանվորները գտնվում էին բռնապետական իշխանության ներքո եւ արգելված էին քաղաքական գործադուլները», — ասում է Բելառուսի ժողովրդավարական արհմիությունների համագումարի նախագահ Ալեքսանդր Յարոշիկը։
Բողոքի ցույցերն արդեն 500 միլիոն դոլար են արժեցել Բելառուսի տնտեսության համար։ Համեմատած երկրի բյուջեի եւ պահուստային ֆոնդերի հետ, դա մեծ գումար չէ, բայց փորձագետներն ավտորիտար ղեկավար Լուկաշենկոյի համար դժվար ձմեռ են կանխատեսում՝ չմոռանալով նշել նաեւ Covid-19-ի ծանր ազդեցությունը։