ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը եւ Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Սպիտակ տանը քննարկել են 44-օրյա պատերազմից հետո Կովկասի վերջին իրադարձությունները եւ ընդհանուր վիճակը: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար բազմակողմանի ջանքերի շարունակության կարեւորությունը:
Քննարկվել են նաեւ թուրք-ամերիկյան հարաբերություններին առչնվող առանցքային հարցեր, Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Կիպրոսում, Աֆղանստանում, ինչպես նաեւ Միջերկրական ծովում տիրող իրավիճակը:
Կարեւորվել է երկկողմ ռազմավարական համագործակցությունը եւ շեշտվել, որ տնտեսական հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քայլեր: Ընդգծվել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու մեխանիզմներ մշակելու կարեւորությունը:
Սպիտակ տան ազգային անվտանգության խորհդի խոսնակը հանդիպումից հետո հայտարարել է, որ երկկողմ բանակցությունները կարեւոր նշանակություն ունեն թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման համար։