Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ այսօր որոնողական աշխատանքների ընփացքում Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում հայտնաբերվել է եւս 1 հայ զինծառայողի աճյուն: Զոհվածի ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել եւ տարհանել են ընդհանուր 1669 աճյուն։