Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր խորհրդաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
Ըստ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության՝ Սերգեյ Լավրովն ու Ժան-Իվ Լը Դրիանը պատրաստակամություն են հայտնել շարունակելու աշխատանքը Լեռնային Ղարաբաղի իրադրության կայունացման ուղղությամբ, նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
Քննարկվել են նաեւ միջազգային օրակարգի այլ արդիական թեմաներ։ Մանրամասն անդրադարձ է կատարվել Աֆղանստանում իրավիճակի զարգացմանը, վերահաստատվել Աֆղանստանում խաղաղության եւ կայունության հաստատմանն աջակցելու պատրաստակամությունը՝ նաեւ ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանակում։
Մտքեր են փոխանակվել Լիբիայում եւ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խնդիրների կարգավորման շուրջ։