ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել են Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն:
Չավուշօղլուն, թվիթերյան գրառմամբ մանրամասնելով հանդիպման բովանդակությունը, նշել է, որ քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունների, Աֆղանստանի, Արեւելյան Միջերկրականի, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: